News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վենեսուելայում գարեջրի արտադրությամբ զբաղվող խոշորագույն ընկերությունը՝ Polar-ը, դադարեցրել է աշխատանքը իր գործարաններից 4-ում՝ ածիկի ներկրման համար արժույթի բացակայության պատճառով, հաղորդում է Reuters-ը:

Polar-ում հայտարարել են, որ ապրիլի 29-ին գործարանի աշխատանքը դադարեցվում է, քանի որ կառավարությունը արժութային կարգավորման խիստ վերահսկողություն է մտցրել եւ հրաժարվում է ընկերությանը անհրաժեշտ քանակի դոլարներ տրամադրել արտասահմանից հումք գնելու համար:

Polar-ը, որը պատկանում է միլիարդատեր Լորենսո Մենդոսին, արտադրում է Վենեսուելայում վաճառվող գարեջրի 80 տոկոսը: Բացի գարեջրից, ընկերությունը նաեւ ալյուր է արտադրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ