News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի սատարել գալիք նախագահական ընտրություններում գործող արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի թեկնածության առաջադրումը: Այս մասին հայտնել է Der Spiegel շաբաթաթերթը վկայակոչելով իշխող կոալիցիայում իր սեփական աղբյուրները:

Քրիստոնյա-դեմոկրատական միությունը, որի առաջնորդը Մերկելն է, նաեւ Սոցիալ դեմոկրատական կուսակցությունը, որի անդամն է Շտայնմայերը, մեկ իշխող կոալիցիայում են: Հենց դրա համար էլ, ակնկալվում է, որ նրանք միասնական թեկնածուով հանդես կգան: Բայց Մերկելը արդեն կոալիցիաայի իր գործընկերներին հայտնել է, որ իր կուսակցությունը չի համաձայնի բարձրագույն պետական պաշտոնի համար սոցիալ դեմոկրատների կողմից թեկնածուի առաջադրմանը, գրում է Der Spiegel–ը:

Նախագահ Յոահիմ Գաուկի լիազորությունների ժամկետն ավարտվում է 2017-ին:

Գերմանիայում պետության ղեկավարին ընտրում է Դաշնային ժողովը՝ հատուկ մարմին, որը որպես կանոն հատուկ այդ նպատակների համար գումարվում է չորս տարին մեկ: Ժողովը բաղկացած է 1240 պատվիրակներից, որոնց կեսը բունդեստագի պատգամավորներ են, կեսը դաշնային հողերի խորհրդարանների ներկայացուցիչներ: Հենց նրանք են նախագահին ընտրում թեկնածուների այն շրջանակից, որը նախանշում են քաղաքական կուսակցությունները:

76 –ամյա Գաուկը դեռ չի խոսել իր ծրագրերի մասին: Հայտնի չէ, արդյոք նա մտադիր է առաջադրել իր թեկնածությունը պետության ղեկավարի պաշտոնի համար: Մերկելը ավելի վաղ կողմ էր արտահայտվել, որ Գաուկը պաշտոնավարի նաեւ երկրորդ ժամկետով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ