News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկայի հայկական համագումարն ԱՄՆ-ում ապրող հայերին կոչ է անում դիմել Կոնգրեսին՝ սիրիացի փախստականներին օգնելու նպատակով Հայաստանին 15 միլիոն դոլար տրամադրելու հարցով:

Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանն ընդունել է շուրջ 20 հազար սիրիացի փախստականների եւ որ փախստականներին ընդունելու թվով ՀՀ-ն Եվրոպայում երրորդ երկիրն է:

«Մեզ շարունակում են անհանգստացնել Սիրիայում տիրող բռնություններն ու անկարգությունները, ինչի հետեւանքով ազգային փոքրամասնությունները ստիպված են լինում իրենց կյանքը փրկելու համար փախչել ու ապաստան գտնել այլ երկրներում: ԱՄՆ-ում ապրող հայերին կոչ ենք անում դիմել Կոնգրեսին՝ 2017թ. ֆինանսական տարվա՝ փախստականներին օգնելու համար նախատեսված ծրագրերի համար հատկացվող միջոցներից Հայաստանին 15 միլիոն դոլար հատկացնել, ինչպես նաեւ հետեւել, որպեսզի օգնությունը լինի հասցեական, որպեսզի բոլոր նրանք, ովքեր մարդասիրական օգնության կարիք ունեն, ստանան այն»,- ասված է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ