News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աուտիզմի իրազեկման միամսյակի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Երեխաների Զարգացման Միջազգային Կենտրոնը» կազմակերպել են ցուցահանդես: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային մասնաշենքում ցուցադրվել է 28 լուսանկար, որոնց հեղինակները աուտիզմ ունեցող երեխաներ են: Դրանցում յուրաքանչյուրը ներկայացրել է իր պատկերացումներն աշխարհի  վերաբերյալ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2006 թվականից սկսած Երեխաների Զարգացման Միջազգային Կենտրոնի կողմից աուտիզմով երեխաներին տրամադրվել են տարբեր ծառայություններ: Ցավոք, այդ 10 տարիների ընթացքում, զարգացման, կրթական եւ սոցիալիզացիայի խնդիրներ ունեցող երեխաների թիվն, աճել է:

2007 թվականից կենտրոնը սկսել է համագործակցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ: Կարեւոր համարելով հասարակության այս խմբի հաղորդակցության խնդիրը՝ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը դարձել է կենտրոն հաճախող երեխաների հիմնական աջակիցը:

2007-2016թթ տարիների համագործակցության ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երեխաների Զարգացման Միջազգային Կենտրոնին հատկացրել է ավելի քան 151 մլն. դրամ՝ կիրառական վարքային վերլուծության սկզբունքների սահմաններում աուտիզմ ունեցող երեխաներին հատուկ վերականգնողական թերապիա տրամադրելու համար: ՎիվաՍել- ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ այդ ծրագրից օգտվում է 37  երեխա:

Կենտրոնն առաջընթաց է արձանագրել սոցիալական հմտությունների եւ դասընկերների հետ հաղորդակցություն ստեղծելու աշխատանքներում: Բարձրացել է դպրոցի նկատմամբ վստահության վերաբերմունքի եւ հարմարվելիության ցուցանիշը: Բարելավվել են այդ երեխաների հմտությունները եւ լուծվել է ներառական դպրոցում նրանց ինտեգրման խնդիրը:

«Չկա այնպիսի խնդիր, որը լուծում չունենա: Արդյունքի հասնելու համար հարկավոր է պարզապես տիրապետել լիարժեք ինֆորմացիայի եւ համբերատար, հետեւողական քայլերով հասնել արդյունքի: Այս երեխաներն ունեն աշխարհի հետ հաղորդակցվելու իրենց լեզուն: Ցուցադրված նկարներում նրանց ինքնարտահայտումն է՝ կոնկրետ ասելիքով: Անչափ կարեւոր է այն ձեռբերումը, որն արձանագրում են մասնագետները: Երեխաների մոտ նկատվում է վարքի եւ մտավոր ունակությունների աճ, նրանք յուրացնում են հասարակությանն ինտեգրվելու նորմերը, պատրաստ են ընկերական կապեր ստեղծել: Արդեն իսկ կան հանրակրթական դպրոց հաճախողներ: Մեզ համար սա կարեւոր ձեռքբերում է: Այս ծրագրով մենք մերժում ենք անտարբերությունը՝ ուղարկելով հստակ պատգամ. ամեն ինչի հիմքում հաղորդակցության լեզուն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մենք համարում ենք, որ մեր աշխատակազմը, շահառուները, ծնողները եւ համայնքը՝ գործընկերներ են՝ կարեւոր առաքելություն իրականացնելու գործընթացում: Մենք նպաստավոր միջավայր ենք տրամադրում սովորելու համար ՝ խորապես համոզված լինելով, որ բոլոր շահառուներն անհատներ են եւ նրանց հարկավոր է մոտենալ՝ հարգելով նրանց անհատականությունը»,- ասել է ԵԶՄԿ հիմնադիր՝ Այրա Պաուլ Հեյլվեյլը:

Աուտիզմը առողջության գլոբալ ճգնաժամ է, որը չի ճանաչում սահմաններ. այն չի ճանաչում ազգություն, էթնիկական կամ սոցիալական կարգավիճակ: Վաղուց ժամանակն է, որ աշխարհը սկսի ճանաչել այս խնդիրը եւ գործել թե՛ միջազգայնորեն եւ թե՛ հասցեական մակարդակներում՝ այս խնդրի հետ անմիջապես առնչվող այդ անձանց եւ ընտանիքների կենսակերպը բարելավելու համար:

Այսօր աուտիզմը ճանաչվել է, որպես համընդհանուր զարգացման խանգարում, որն ախտահարում է երեխաներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ