News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուս հանրահայտ նվագավար ու ջութակահար Վլադիմիր Սպիվակովը ապրիլի 30-ին այցելել է Կոմիտասի թանգարան ինստիտուտ, որտեղ մանրամասն ծանոթացել է հայ մեծանուն կոմպոզիտորի կյանքին ու ստեղծագործական ուղուն (ֆոտոռեպորտաժ):

«Թանգարանը ինձ շատ դուր եկավ, հրաշալի էքսպոզիցիա, ես այնտեղ գրել եմ (այցելուների գրքում-խմբ), որ պետք է պահպանել մարդկային ոգու բարձրությունը, իսկ Կոմիտասը, նրա կյանքը, նրա ստեղծագործությունները, նրա ծառայությունը հենց այդ բարձրության օրինակն են: Աստվածաշնչում գրված է «Մենք կոչված ենք ոչ թե իշխելու, այլ ծառայելու»:

Պատասխանելով այն հարցին, թե որն է արվեստագետների դերը ժամանակակից աշխարհում, մաեստրոն ասաց. «Արվեստը շատ գործառույթներ ունի, որոնք սկիզբ են առնում հին ժամանակներից, բայց այսօր գործառույթը մեկն է՝ մխիթարել մարդկանց ու ներդաշնակեցնել նրանց զգացունքները, քանի որ մարդիկ դարձել են մի տեսակ ցրված մեկուսացած, անտարբեր, շուրջն իրոք այնքան շատ ատելություն կա, բայց չի կարելի թույլ տալ, որ այն զարգանա, քանի որ դա վատ կվերջանա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ