News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան շենքում կատարվում են պարբերական, ընթացիկ ստուգումներ: Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է դեսպանատան մամուլի քարտուղար Նարինե Բեզիրգանյանը:

Նրա խոսքով հենց դրանով է պայմանավորված այն, որ հիմա դեսպանատունը փակ է: «Գալիք շաբաթ մենք ակնկալում ենք, որ բրիտանացի տեխնիկները Հայաստան կժամանեն ու ավելի մանրակրկիտ վերջնական ստուգումներ կանեն: Համենայն դեպս, մենք շարունակում ենք աշխատել, բայց ոչ դեսպանատան շենքում: Երեքշաբթի (քանի որ երկուշաբթի մենք հանսգտանում ենք Մեծ Բրիտանիայում տոնի կապակցությամբ) Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ջուդիտ Ֆարնուորթը այստեղ կլինի»,- շեշտել է Նարինե Բեզիրգանյանը:

Հիշեցնենք, որ մինչ այդ Twitter–ում դեսպանատան պաշտոնական էջը տեղեկացրել էր, որ Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը տեխնիկական պատճառներով ապրիլի 28-ին ու 29-ին փակ է լինելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ