News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ ապրիլի 30-ին, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանին:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին՝ համատեղ աշխատանքի եւ անցած տարիների ընթացքում Հարկադիր կատարման ծառայությունում իրականացված բարեփոխումների համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ի դեմս ԴԱՀԿ ապահովող ծառայության՝ Հայաստանում այսօր գործում է կայացած գերատեսչություն, որն արդյունավետ իրականացնում է իր առջեւ դրված խնդիրները:

Ներկայացնելով ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արմեն Հարությունյանին եւ նշելով, որ նա աշխատել է Հարկադիր կատարման ծառայությունում՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ պարոն Հարությունյանն իր փորձն ու գիտելիքները լավագույնս կծառայեցնի կառույցի գործունեության արդյունավետության բարձրացման եւ բարեփոխումները շարունակելու գործին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է Արմեն Հարությունյանին եւ արդյունավետ աշխատանք մաղթել:

Միհրան Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին եւ ՀՀ վարչապետին՝ վստահության համար եւ նշել, որ անցած տարիների ընթացքում կառույցն առավելագույն ջանքեր է ներդրել՝ առաջադրված խնդիրները կատարելու եւ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Նա շնորհավորել է Արմեն Հարությունյանին նշանակման առթիվ եւ մաղթել հաջողություններ:

Իր հերթին Արմեն Հարությունյանը շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար, ընդգծել, որ քաջ գիտակցում է Հարկադիր կատարման ծառայության առջեւ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները եւ վստահություն հայտնել, որ օրենսդրական դաշտի եւ իրավակիրառ պրակտիկայի կատարելագործման միջոցով հնարավոր կլինի էլ ավելի բարձրացնել ԴԱՀԿ ապահովող ծառայության գործունեության արդյունավետությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ