News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն իր կայքում ներկայացրել է զոհված եւ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին ցուցաբերվող պետական աջակցության ցանկը:

«Քառօրյա պատերազմում զոհված եւ վիրավորում ստացած հայորդիների ընտանիքների սոցիալական հարցերի նկատմամբ վերջերս ակտիվացած ուշադրությամբ պայմանավորված՝ ստորեւ ներկայացնում եմ տեղեկատվություն՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքներին եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին վճարվող կենսաթոշակների, ամենամսյա պարգեւավճարների, միանվագ գումարների եւ նպաստների չափերի մասին:

 Կենսաթոշակներ

1. Զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող ամենամսյա պարգեւավճարներ

ա. զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին վճարվում է առնվազն 30,000 դրամի չափով պարգեւավճար,

բ. զոհված զինծառայողի յուրաքանչյուր երեխայի լրացուցիչ վճարվում է 36,000 դրամ եւս,

գ. զոհված զինծառայողի կնոջը վճարվում է 13,000 դրամ եւս, եթե երեխաներից առնվազն մեկը 14 տարին լրացած չէ, եւ նա չի աշխատում,

դ. զոհված զինծառայողի ծնողներին վճարվում է 31,000-ական դրամ եւս, եթե նրանց 63 տարին լրացած է:

Այսպես՝ 2 երեխա (որից մեկը՝ մինչեւ 14 տարեկան) ունեցող զինծառայողի զոհվելու դեպքում նրա ընտանիքին ամսական վճարվում է 177,000 դրամի չափով պարգեւավճար։

2. Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող կենսաթոշակ

ա. սպայական կազմից զոհված զինծառայողի յուրաքանչյուր երեխային վճարվող կենսաթոշակի միջին չափը կազմում է 38,000 դրամ, իսկ ընտանիքի այլ անդամի (14 տարին չլրացած երեխային խնամող կնոջը, եթե չի աշխատում) կենսաթոշակի չափը՝ 25,000 դրամ,

բ. շարքային կազմից զոհված զինծառայողի ընտանիքի յուրաքանչյուր անդամին (այդ թվում՝ երեխային) վճարվող կենսաթոշակի չափը կազմում է 24,000 դրամ:

3. Հաշմանդամ դարձած զինծառայողներին տրվող կենսաթոշակներ եւ ամենամսյա պարգեւավճարները.

 

կենսաթոշակ(դրամ)

ամենամսյա պարգեւավճար(դրամ)

Սպաներ

Շարքային

1-ին խումբ

61,000

36,000

55,000

2-րդ խումբ

53,000

26,000

48,000

3-րդ խումբ

26,000

18,000

36,000

 

Վերոնշյալ բոլոր տիպի կենսաթոշակների համար պետք է դիմել զոհված կամ հաշմանդամ զինծառայողի գրանցման վայրի զինկոմիսարիատ: Վճարող մարմինը պաշտպանության նախարարությունն է:

Միանվագ գումարներ

Ինչ վերաբերում է զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին եւ հաշմանդամ զինծառայողներին հատկացվող միանվագ գումարներին, ապա կառավարության կողմից վճարվում են հետեւյալ միանվագ գումարները.

  1. Հուղարկավորության համար՝ 700,000 դրամ,
  2. Գերեզմանի բարեկարգման եւ տապանաքարի պատրաստման  հատուցման համար՝ 1,400,000 դրամ,
  3. Ապահովագրական գումար.

Ա. – մարտական գործողությունների  կամ մարտական հերթապահության եւ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվածների ընտանիքներին՝ 2,000,000 դրամ,

Բ. ծառայողական պարտականությունները կատարելու  ժամանակ զոհվածների ընտանիքներին՝ 1,000,000 դրամ,

Գ. հաշմանդամ զինծառայողներին՝

1-ին խումբ՝ 500,000 դրամ,

2-րդ խումբ՝ 400,000 դրամ,

3-րդ խումբ՝ 300,000 դրամ,

  1. Հիշարժան օրեր (տարեկան երեք անգամ)՝

Ա. զոհված զինծառայողների ընտանիքներ՝ 16,000 դրամ,

Բ. հաշմանդամ զինծառայողներ՝ 10,000 դրամ,

  1. Ամենամսյա դրամական օժանդակություն երկու եւ ավելի զոհ ունեցող ընտանիքներին՝ 15,000 դրամ (յուրաքանչյուր զոհի համար):

 Նշված միանվագ գումարների ստացման համար պետք է դիմել Ստեփանակերտի քաղաքապետարան (եթե գրանցումը Ստեփանակերտում է) կամ տվյալ շրջանի վարչակազմում սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանում (եթե գրանցումը շրջաններից մեկում է): Վճարող մարմինը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է:

Նպաստներ

Զոհված (մահացած) զինծառայողների եւ հաշմանդամ զինծառայողների երեխաներին հատկացվում են նաեւ ամենամսյա նպաստներ՝ հետեւյալ չափով՝

Զոհված զինծառայողների մինչեւ 18 տարեկան երեխաներին տրվում է պետական նպաստ՝ յուրաքանչյուր երեխայի հաշվով ամսական 42,000 դրամ:

1-ին խմբի հաշմանդամների մինչեւ 18 տարեկան երեխաներին տրվում է պետական նպաստ՝ յուրաքանչյուր երեխայի հաշվով ամսական 15,000 դրամ,

2-րդ խմբի հաշմանդամների մինչեւ 18 տարեկան  երեխաներին տրվում է պետական նպաստ՝ յուրաքանչյուր երեխայի հաշվով ամսական 9,000 դրամ։

Նշված նպաստների ստացման համար պետք է դիմել Ստեփանակերտի քաղաքապետարան (եթե գրանցումը Ստեփանակերտում է) կամ տվյալ շրջանի վարչակազմում սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանում (եթե գրանցումը շրջաններից մեկում է): Վճարող մարմինը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է:

Տպել
Ամենաշատ