News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի մեջլիսի (խորհրդարանի) ընտրությունների երկրորդ փուլում մասնակցությունը կազմել է քվեարկության իրավունք ունեցող ավելի քան 17 մլն մարդու 59 տոկոսը: Այդ մասին հայտնել է Իսլամական Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:  

Նրա տվյալների համաձայն, քվեարկածների 56 տոկոսը տղամարդիկ են,  44 տոկոսը` կանայք: Երկրորդ փուլի ընթացքում Իրանում առաջին անգամ բյուլետենների էլեկտրոնային հաշվարկ է իրականացվել, ճշտել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: 

Այս պահին հաշվարկված են ձայները պատգամավորական 68 մանդատից  51-ի համար, որոնց վերաբերյալ քվեարկություն է ընթացել: Վերջնական արդյունքները կարող են հրապարակվել մի քան ժամից:  

Մեհր գործակալության նախնական տվյալների համաձայն, այս պահին բարենորոգիչները 68 մանդատից 34-ն են ստանում, պահպանողականները կամ իսլամական հեղափոխության կոշտ քաղաքականության հետեւորդները`  22, անկախ թեկնածուները`  11: Եվս մի պատգամավոր խորհրդարան է անցել եւ բարենորոգիչների ցուցակով, եւ պահպանողականների:  Այսպիսով, նախնական տվյալների համաձայն, բարենորոգիչները    290 տեղանոց խորհրդարանում ստանում են 122 տեղ, պահպանողականները` 84, անկախ թեկնածուները` 82: Եվս երկու խորհրդարանական մեջլիս են մտնում եւ պահպանողականների, եւ բարենորոգիչների ցուցակներով: 

Ընտրությունների երկրորդ փուլում քվեարկությունը տեղի է ունեցել հինգշաբթի` Իսլամական Հանրապետության 21 նահանգում:

Խորհրդարանում տեղերի համար պայքարել է 136 թեկնածու, որոնք առաջին փուլում պարզ մեծամասնություն էին ստացել, բայց չէին հավաքել ընտրողների ձայների քառորդից ավելին: 

Մեջլիսի 10-րդ գումարման առաջին նստաշարջանը կսկսվի մայիսի 27-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Իրանը ՄԱԿ-ում Արեւմուտքին եւ Instagram-ին մեղադրել է 2022 թվականին երկրում անկարգություններ հրահրելու մեջ
Նա նաեւ քննադատել է Twitter-ին՝ նշելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ հարթակում ստեղծվել է․․․
Իրանի նախկին նախագահ Ռոհանին վերադառնում է ակտիվ քաղաքականության ոլորտ. Tasnim
Ռոհանիի վերադարձի առաջին քայլերից մեկը կլինի նրա հուշագրությունների հրապարակումը ․․․
Ամենաշատ