News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը Wiener Zeitung-ին տված հարցազրույցում անդրադարձել է ապրիլին Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ սանձազերծած ագրեսիային, խոսել դրանում Թուրքիայի եւ Ռուսաստանի ունեցած դերի մասին, ինչպես նաեւ ներկայացրել հակամարտության լուծման եւ Ղարաբաղի՝ Հայաստանին միանալու հարցի շուրջ իր տեսլականը:

NEWS.am-ը թարգմանաբար ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ:

Ինչո՞ւ Ադրբեջանի հետ հակամարտությունը հենց այս պահին նորից բռնկվեց:

Դա իհարկե ինչ-որ տեղ սպասելի էր: Անցյալ տասը տարիների ընթացքում ադրբեջանցիների շրջանում հայերի նկատմամբ ատելությունը մեծապես արմատավորել է: Կառավարության պաշտոնական հայտարարություններից պարզ երեւում էր, որ նրանք հակամարտության միայն մեկ լուծում են տեսնում, այն է՝ ռազմական: Այս պետությունը, չնայած միջազգային ջանքերին, համագործակցության ուղիներ չի փնտրում:

Ասում են, թե Թուրքիան Ադրբեջանի կողմից մասնակցում է այս կոնֆլիկտին: Դուք Անկարայի ռազմական միջամտության ապացույցներ ունե՞ք:

Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական համագործակցությունը հաստատված է պաշտոնական փաստաթղթերով: Ադրբեջանի սպառազինությունների մի մասը մատակարարում է հենց Թուրքիան: Ադրբեջանի հատուկջոկատայինները ռազմական պատրաստություն են անցնում Թուրքիայում եւ հետո այդ հմտությունները գործի դնում առաջնագծում:

Հնարավո՞ր է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ներկայիս լարվածությունը հանգեցնի Լեռնային Ղարաբաղում առճակատման:

Կարծիքը, թե այս հակամարտությունը միջնորդավորված  պատերազմ է աշխարհի հզորների միջեւ, շեղում է ուշադրությունը դրա հիմնական պատասխանատուից: Բռնությունը գալիս է Ալիեւից եւ նրա ռեժիմից:

Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք տեսնում այս հակամարտության լուծումը:

Սա տարածքի խնդիր չէ, այլ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը: Ժողովրդի կամքը պետք է լսելի լինի, հակառակ դեպքում մենք հետ ենք մղում լուծումը: Ադրբեջանը սխալ է ներկայացնում աշխարհին այս խնդիրը, ասելով թե դա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծագած հակամարտություն է:

Որքանո՞վ է հավանական, որ Լեռնային Ղարաբաղը անկախանալուց հետո միանա Հայաստանին:

Պատերազմը սկսվել էր Հայաստանին միանալու պահանջով: Դա տրամաբանական է: Պատմականորեն եւ մշակութային առումով Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մասն է, մենք էթնիկ հայեր ենք, ունենք նույն մենթալիտետը, բացառությամբ թերեւս նրանից, որ մենք՝ որպես լեռնցիներ, շատ ավելի համառ ենք: Մենք անկախ ենք, բայց չնայած ամեն բանի՝ մեզ Հայաստանի մասն ենք համարում:

Այսպիսով՝ միավորումը ձեր նպատա՞կն է:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է որոշելու իր ապագան: Մենք երկու անգամ՝ 1991-ին եւ 2006-ին, հանրաքվեով կողմ ենք արտահայտվել անկախությանը: Եթե ժողովուրդը հաջորդ անգամ այլ բան որոշի, մենք հավատարիմ կմնանք նաեւ այդ որոշմանը: Մեր երկրում ժողովրդավարություն է: Ժողովուրդն է որոշում Լեռնային Ղարաբաղի ապագան:

Իսկ ինչպե՞ս են Ղարաբաղում արտասահմանյան ներդրումների հարցը լուծում: Ի՞նչ անել, եթե Ավստրիան, օրինակ, ուզում է ներդրում կատարել Ձեր երկրում:

Օտարերկրյա ներդրումները մեր երկրում տարեկան մեկ շնչին 250 ԱՄՆ դոլար են կազմում: Մենք միայն բարի գալուստ ենք ձեզ ասում: Բայց մի՛ մոռացեք, որ այդ դեպքում Ադրբեջանը ձեր երկիրն իր թշնամին է համարելու:

Եվրապատգամավոր Ֆրանկ էնգելն ուզում է համոզել Եվրախորհրդարանին աջակցել Լեռնային Ղարաբաղին: Նա ուզում է իր օգնությունը հիմնավորել նրանով, որ մարդիկ վտանգի մեջ են: Հայ ժողովրդի նկատմամբ մինչեւ հիմա հնարավոր է, որ եւս մեկ ցեղասպանություն իրականացվի, ասում է Էնգելը: Դա հնարավո՞ր է:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արդեն բավականաչափ իրավական փաստաթղթեր ունի: Եվրոպան պետք է ավելի ակտիվ լինի: Մենք Եվրոպայի պաշտոնական սահմանների ներսում չենք, սակայն դրա մի մասն ենք: Լեռնային Ղարաբաղում Եվրոպան չի ավարտվում, այն սկսվում է այստեղ: Մենք ծխում ենք, շատ ենք խմում, խոլեստերինով հարուստ սնունդ ենք ուտում: Տեսեք, թե ժողովրդավարությունն ինչ դեր է խաղում մեզ մոտ: Այն օրը, երբ մենք տոտալիտար պետություն դառնանք, Լեռնային Ղարաբաղն այդ օրը կմահանա: Ադրբեջանի դեմ մեր պայքարը նման է Դավթի եւ Գողիաթի պայքարին: Մենք միայն մեկ զենք ունենք. մենք ավելի ազատ ենք եւ ժողովրդավար: Մենք առաջ ենք շարժվում այն ժամանակ, երբ Ադրբեջանը հակառակ ուղղությամբ է գնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ