News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առաջիկա իմ ալբոմում անպայման տեղ են գտնելու հայկական երանգներ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ջազի լեգենդ, աշխարհահռչակ բասկիթառահար Ռիչարդ Բոնան, ով Երեւանում է` մասնակցելու մայրաքաղաքում արդեն ավանդաբար անցկացվող ջազի միջազգային օրվա առթիվ Կասկադ համալիրում կազմակերպված համերգին:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին եւ գնահատելով երաժշտի դերը ջազի համաշխարհային տարածման գործում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երեւանը եւս ունի իր ջազային ավանդույթները, որոնք բարձր են գնահատվում աշխարհում:

«Ամեն տարի Երեւանում բազմաթիվ հանրահայտ երաժիշտներ են հյուրընկալվում, այդ թվում նաեւ` Ջազի միջազգային օրվա առիթով: Եվ ուրախ եմ, որ Դուք արդեն 2-րդ անգամ եք մեր քաղաքում, ու այս անգամ էլ մեր համաքաղաքացիները հնարավորություն կունենան վայելելու Ձեր մասնակցությամբ ջազային երեկոն», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ հյուրընկալության համար՝ Ռիչարդ Բոնան կիսվել է մայրաքաղաքի մասին իր տպավորություններով եւ նշել, որ Երեւանն ու առհասարակ հայկական մշակույթն իրեն ոգեշնչել են եւ ստեղծագործական նոր մտահղացումներ տվել:

«Չնայած երկու այցերիս ժամանակ էլ, շատ զբաղված լինելով, քիչ եմ հասցրել շրջել ու ծանոթանալ քաղաքին, բայց այն, ինչ էլ որ հասցրել եմ տեսնել, Երեւանն ինձ համար դարձրել է իսկապես շատ հարազատ ու թանկ: Եվ համոզված եղեք, պարոն քաղաքապետ, որ կրկին մեծ սիրով կայցելեմ Երեւան: Նաեւ նշեմ, որ առաջիկա իմ ալբոմում անպայման տեղ են գտնելու հայկական երանգներ», – նշել է Ռիչարդ Բոնան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ