News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի գերատեսչությունում համարում են, որ  G8 ձեւաչափն ընդմիշտ անցյալում է մնացել, գրում է Spiegel-ը:

Պարբերականի տվյալներով, գերմանական իշխանությունները վստահ են, որ Ռուսաստանի մասնակցությամբ նման բանակցային ձեւաչափի վերականգնումն անհնար է, քանի որ Մոսկվան չի կարողանա կատարել այն պայմանները, որոնք անհրաժեշտ են  «Մեծ ութնյակ» վերադառնալու համար:

«G8 ձեւաչափը մեռած է», — իշխանությունների հայտարարությունն է մեջբերում Spiegel-ը:

Բացի այդ, ԳԴՀ-ի կանցլերի գերատեսչությունում նշել են, որ Ռուսաստանի վերադարձի դեմ է հանդես գալիս Վաշինգտոնը: 

Ավելի վաղ ԳԴՀ-ի ԱԳՆ-ն հույս էր հայտնել, որ շուտով կհաջողվի   G7 ձեւաչափից անցնել   G8-ի` ընդգծելով, որ ոչ մի խոշոր միջազգային հակամարտություն հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի: 

Պետդումայի միջազգային գործերի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը նշել է, որ «մեծ ութնյակի» ձեւաչափին Ռուսաստանի մասնակցության վերականգնումն ավելի անհրաժեշտ է Արեւմուտքին, որովհետեւ  G7-ը վերածվել է «ԱՄՆ-ի բարեկամների ակումբի»:

«Յոթնյակը»   Ռուսաստանի հաշվին ձեւականորեն ընդլայնվել է 1998-ին ` դառնալով   G8, սակայն այդ բանակցային ձեւաչափին փաստացի մասնակցությունն ավելի վաղ էր սկսվել:    2014-ին Ուկրաինայի շուրջ դեպքերի ֆոնին ակումբի ներկայացուցիչները որոշեցին չմասնակցել Սոչիում    G8 գագաթնաժողովին եւ հավաքվեցին Բրյուսելում: 

2014-ին Ռուսաստանը հենց նախագահում էր «ութնյակում», գագաթնաժողովը պիտի տեղի ունենար Սոչիում: G7-ի մասնակիցները (Գերմանիան, ԱՄՆ-ն, Կանադան, Ճապոնիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան) հայտնել են, որ չեն ուզում Ռուսաստանի հետ նիստի մասնակցել, քանի դեռ Մոսկվան չի փոխել քաղաքականությունը Ղրիմի վերաբերյալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ