News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի ղեկավարությունը երկրի որոշ շրջաններում ցերեկային ժամերին ուտելիք պատրաստելու արգելք է սահմանել՝ հրդեհներից խուսափելու համար:

Վերջին ժամանակներս Հնդկաստանում չոր եւ անսովոր տաք եղանակ է, ինչը նպաստում է հրդեհների բռնկմանը: Որոշ շրջաններում ջերմաստիճանը հասնում է 44 աստիճան Ցելսիուսի, ինչը ապրիլի միջին ցուցանիշից շատ բարձր է, հայտնում է Guardian-ը:

Ռիսկային գոտում է հայտնվել Բիհար նահանգը՝ Հնդկաստանի հյուսիս-արեւելքում: Նահանգի բնակիչներին արգելել են ժամը 9-ից 18-ը ուտելիք եփել: Բանն այն է, որ շոգ եւ քամոտ եղանակին կայծերը վայրկենապես ընկնում են տանիքները պատող հարդի մեջ եւ բռնկվում: Զանգվածային հրդեհներից արդեն 79 մարդ է զոհվել, որոնց թվում՝ 10 երեխա:

Դրանից բացի, արգելված է նաեւ որոշ կրոնական ծեսեր անցկացնել, որոնց ժամանակ նույնպես կրակ է օգտագործվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ