News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Շիրակի մարզի Հայկավան գյուղում բրուցելոզով վարակված կովերին հարկադիր սպանդի են ենթարկում, հաղորդում է Tsayg.am-ը: 

Հայկավանի գյուղացիները նշում են, որ եկել ստուգել են եւ պարզվել է, որ գյուղում մոտ 1600 գլուխ անասունից 13-ը հիվանդ են բրոցելոզով: Հիվանդության տարածման աղբյուրը գյուղացիներին անհայտ է, վարկածները շատ են: Հիվանդ անասուններից մի քանիսին արդեն մորթել են, մյուսներին պատրաստվում են մորթել:

Գյուղի անասնաբույժ Մոսիկ Մովսիսյանը նշում է, որ գյուղում պատվաստումներ չեն արվում, վերջին անգամ խորհրդային տարիներին է պատվաստանյութ տեսել, բայց դա էլ օգուտ չէր տալիս: Վտանգը կմեծանա, եթե կովերն արոտ դուրս գան, իսկ գյուղում հարկադիր մորթը շարունակվում է:

Անասնաբույժի խոսքով, հիվանդ կենդանիների միսը վաճառվում է Գյումրիի շուկայում, համայնքապետ Սամվել Մխոյանն էլ պնդում է, որ միայն երշիկի արտադրամաս է տարվում: «ակային մորթը որքան էլ զգույշ արվի, վտանգն առկա է, պետք է լուծվի սպանդանոցների հարցը»,-ասում է գյուղապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ