ՌԴ Սամարա քաղաքում ընդհատակյա գործող սալաֆիական բջջի անդամների տանը պայթուցիկ են գտել: Հայտնաբերված նյութը որոշել են պայթեցնել, քանի որ չեզոքացնել այն չի հաջողվել:
Հիշեցնենք, որ Սամարայի Կրասնի Պախար գյուղում կրոնական ծեսի ժամանակ 53 մարդ էր ձերբակալվել: Ենթադրվում է, որ սալաֆիական բջջի անդամները կարող են մասնակցել Սիրիայում ռազմական գործողություններին, հայտնել են իրավապահ մարմինները, փոխանցում է RG-ն: