News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կանանց կարող է խելացի տեսք տալ նաեւ սեքսուալ հագուստը: Նման եզրակացության են եկել գիտնականները, որոնց կարծիքը տարբերվում է մի շարք աշխատություններից, որոնց համաձայն՝ սեքսուալ հագուստով կանայք թեթեւամիտ են, չունեն բարձր մտավոր կարողություններ եւ հավատարիմ չեն, հայտնում է Informing-ը:

Բեդֆորդի համալսարանի մասնագետներ Ռեյչել Ուորելն ու Ալֆրեդո Գայթանը վստահ են, որ մարդկանց կարծիքը սկսել է փոխվել: Նրանք հարցում են անցկացրել 21 տարեկան 64 ուսանողների շրջանում: Երիտասարդներին կարճ կիսաշրջազգեստ եւ խորը բացվածքով վերնաշապիկ հագած կանանց նկարներ են ցուցադրել: Երկրորդ լուսանկարում պատկերված է եղել փակ հագուստով կին: Ուսանողները պետք է գնահատեին կանանց մտավոր կարողությունները, բարոյականությունը եւ աշխատանքի տեղավորվելու հավանականությունը:

Գրգռող հագուստը հարցվածների մոտ բացասական արձագանք առաջ չի բերել: Դոկտոր Գայթանն ընդգծել է, որ մարդիկ դադարել են բացասաբար վերաբերվել կանանց, որոնք բաց զգեստներ են կրում: Սեքսուալ հագուստը կնոջը խելացի տեսք է տալիս, դա էլ օգնում է արագ աշխատանք գտնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ