News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ժողովրդավարությունները պետք է պաշտպանեն խոսքի ազատությունը, եւ Եվրոպան պետք է հիշի, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն ինքը փախստականների խնդիրը կարգավորող գործարքի կարիք ունի: Այս մասին CNN-ում լույս տեսած հոդվածում գրում է Ֆրիդա Գիտիսը:

Հեղինակը հիշեցնում է հոլանդացի լրագրող էբրա Ումարի հետ կատարված միջադեպը, երբ Թվիթերում էրդողանին քննադատող գրառումների համար նրան Թուրքիայի ոստիկանությունը 15 ժամով ձերբակալել էր: Հարցաքննությունից հետո լրագրողին  ազատ էին արձակել, սակայն պահանջել էին չլքել երկիրը, մինչեւ Թուրքիայի իշխանությունները չորոշեն՝  նրա դեմ քրեական գործ հարուցելու են, թե ոչ: Գիտիսի կարծիքով դա այլախոհությունը ճնշելու Էրդողանի քաղաքականության հերթական քայլն էր:

Հեղինակը հոդվածում հիշեցնում է, որ Թուրքիայի կառավարությունը վերջերս փակել էր հանրահայտ Zaman թերթը, որը պատկանում էր Էրդողանի քաղաքական հակառակորդին:  « Zaman-ը միացավ էրդողանամետ միաձայն երգչախմբին: Թուրքիայի կառավարությունը երկրում ձերբակալել է ամերիկացի, բրազիլացի, գերմանացի լրագրողների, որոնք փորձում էին լուսաբանել փախստականների թեման: Այդ նույն փախստականների ճգնաժամը Էրդողանին լծակներ է տվել Արեւմուտքի հետ իր հարաբերություններում եւ Արեւմուտքի առաջնորդներին խոցելի դարձրել նրա առաջ»,- գրում է հեղինակը:

Գիտիսը նշում է, որ հասկանալի է՝ Եվրոպան մտահոգված է ոչ միայն փախստաանների հոսքով, այլեւ այն հանգամանքով, որ Թուրքիան ԻՊ-ի դեմ պայքարում իր դաշնակիցն է հանդիսանում՝ թույլ տալով ՆԱՏՕ-ի օդանավերին տեղակայվել Թուրքիայի տարածքում: «Սակայն ժողովրդավարությունները պետք է պաշտպանեն խոսքի ազատությունը, եւ Եվրոպան պետք է հասկանա, որ Էրդողանն ինքն էլ փախստականների հարցով գործարքի կարիք ունի:

Թուրքիայում խոսքի ազատությունն անհետանում է, ինչը խոսում է այն մասին, որ այնտեղ ժողովրդավարությունը նույնպես մահանում է: Եթե այլ պետություննեը չեն հակազդում Էրդողանին այն հարցում, թե ինչ է նա անում իր երկրում, ապա գոնե պետք է Էրդողանի հարձակումներից պաշտպանեն սեփական երկրների քաղաքացիների խոսքի իրավունքը եւ Էրդողանին հասկացնել տան, որ նրա բռնաճնշումները հետեւանքներ են ունենալու»,- եզրափակում է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ