News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եգիպտացի իրավաբան Սամիր Սաբրին փորձում է դատի տալ «Ֆահիթա մորաքույր» ամենօրյա ժամանցային տիկնիկային շոուի հեղինակներին, քանի որ ներկայացումն իրեն վիրավորում է եւ սասանում երկրի բարոյական բարքերը, փոխանցում է The Daily Mail-ը:

Սամիրին հատկապես զայրացրել է այն դրվագը, որտեղ Ֆահիթա տիկնիկը լսարանի առջեւ ներկայացել է ներքնազգեստով եւ սելֆի է արել, ավելին՝ նա մեջբերում է կատարել սկանդալային «Մոխրագույնի 50 երանգները» վեպից:

«Ֆահիթա մորաքույրը» խոսքի եւ ստեղծագործության ավելորդ ազատության վատ օրինակ է, դա ավելի շուտ բարոյական այլասերում է հիշեցնում: Այդ տիկնիկն իրեն չափից դուրս շատ բան է թույլ տալիս»,- ասել է Սաբրին:

Հաղորդվում է, որ դատական հայցը պետք է քննվի հունիսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ