News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միչիգանի պետական համալսարանի գիտաշխատողներն ապացուցել են, որ ջրի կողքին ապրելը մարդուն ավելի հանգիստ է դարձնում, իսկ հոգեկան վիճակը գրեթե ամբողջովին վերականգնվում է: Աշխատության հեղինակները նշել են, որ պարբերաբար ջրին (ծով, գետ կամ ջրամբար) նայելը կապված է հակասթրեսային ցուցանիշների հետ, ինչը չի կարելի ասել բնության կամ կանաչապատ տարածքների համար, փոխանցում է Planet-today-ը:

Փորձն անցկացրել են Նոր Զելանդիայում, որտեղ մարդիկ ապրում են կանաչապատ տարածքում եւ ջրամբարի մոտակայքում: Պարզվում է, որ մարդիկ, որոնք ջրի մոտ են ապրում, ավելի լավ հոգեկան վիճակում են գտնվում, քան նրանք, ովքեր անտառի մոտ են ապրում:

Գիտնականները կարծում են, որ ջուրը բնական տարածք է, իսկ կանաչն, օրինակ, կա նաեւ մարդածին վայրերում՝ մարզադաշտ խաղա հրապարակ եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ