News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի կոնգրեսականների քննարկմանն է դրվել  «Ուկրաինայի համար կայունության եւ ժողովրդավարության ակտը», որը մշակվել է ներկայացուցիչների պալատի հանրապետական եւ դեմոկրատ անդամների կողմից, ասված է մամուլի հաղորդագրությունում, որը հրապարակվել է կոնգրեսի ստորին պալատի միջազգային հարցերի հանձնաժողովի կայքում: 

Տվյալ նախաձեռնության հեղինակներն առաջարկում են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները վերացնել այն բանից հետո միայն, երբ ամերիկյան նախագահը կոնգրեսին ապացույցներ կներկայացնի  «Ղրիմի նկատմամբ Ուկրաինայի ինքնիշխանության վերականգնման մասին» կամ էլ այն դեպքում, եթե իրավիճակը հանգուցալուծվի «միջազգային իրավունքի կողմից սահմանված ընթացակարգերի շրջանակում», իսկ որոշումը ճանաչվի Ուկրաինայի կառավարության կողմից:   

Միաժամանակ առաջարկվում է մերժել թերակղզու, նրա օդային տարածքի եւ տարածքային ջրերի որպես Ռուսաստանի մաս ճանաչման ցանկացած ձեւ, հայտնում է  Gazeta-ն:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ