News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իջեւանի զորամասերից մեկում 2014թ. մայիսի 10-ին հրազենային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Ներսես Կարապետյանի գործով դատաքննությունն ավարտվեց:

Ըստ մեղադրական եզրակացության՝ գործով ամբաստանյալ, վաշտի հրամանատար Գարեգին Ասրյանը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը անձնական շահագրգռվածությամբ` իր հրամանատարության ներքո գտնվող վաշտին ամրակցված ավտոմեքենաներում պարբերաբար արձանագրվող ավտոբենզինի պակասորդը վերականգնելու նպատակով համաձայնություն է ձեռք բերել գումարտակի հրամանատար փոխգնդապետ Սամվել Գրիգորյանի հետ: Նրանք գումարտակի հրամանատարի՝ թիկունքի գծով տեղակալ, մայոր Տիգրան Մանուկյանին տրված անօրինական հանձնարարությամբ վաշտին հատկացված դիզվառելիքից 2013թ. հոկտեմբերի, 2014թ. հունվարի եւ փետրվարի մարտական հերթափոխերին հենակետերից յուրաքանչյուրին 20-ական լիտր`ընդհանուր 240 լիտր, 2013թ. դեկտեմբերին եւ 2014թ. ապրիլի հերթափոխերին հենակետերից յուրաքանչյուրին 15-ական լիտր`ընդհանուր 120 լիտր, պակաս հատկացված դիզվառելիքը գումարտակի հրամանատարական դիտակետ տանելուց հետո 180 լիտր ավտոբենզինի հետ են փոխանակել, իսկ դա էլ լցրել են Զիլ 131 ավտոմեքենայի բաքերի մեջ: Արդյունքում պատճառվել է էական վնաս. մարտական հենակետերի անձնակազմերը, հիմնական ծառայողական պարտականությունները կատարելու փոխարեն, կացարանը տաքացնելու եւ կերակուր պատրաստելու նպատակով ստիպված հենակետերի հարակից տարածքներից փայտ են հավաքել:

Պայմանագրային զինծառայող Էգդար Մանուկյանն էլ 2014թ. մայիսի 8-ից մինչեւ 23-ը խախտել է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կրման կանոնները:

Գումարտակի հրամանատարի տեղակալ Տիգրան Մանուկյանն էլ իր նկատմամբ պետ հանդիսացող գումարտակի հրամանատար Սամվել Գրիգորյանի բարեհաճ վերաբերմունքին արժանանալու նպատակով գումարտակի N վաշտին ամրակցված ավտոմեքենաներում պարբերաբար արձանագրվող բենզինի պակասորդը վերականգնելու համար Սամվել Գրիգորյանի ակնհայտ ապօրինի հանձնարարությամբ հատկացված դիզվառելիքից 2013թ. դեկտեմբերի, իսկ 2014թ. ապրիլի հերթափոխներին հենակետերից յուրաքանչյուրին 15 լիտր դիզվառելիք պակաս է հատկացրել, ինչի արդյունքում պատճառվել է էական վնաս:

Սամվել Գրիգորյանն էլ վաշտի հրամանատար Գարեգին Ասրյանի խնդրանքով վերջինիս աջակցելու եւ նրա հրամանատարության ներքո գտնվող ավտոմեքենաներում արձանագրվող բենզինի պակասորդը վերականգնելու նպատակով գումարտակի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալ`Տիգրան Մանուկյանին անօրինական հանձնարարել է պակաս դիզվառելիքը փոխանակել բեզինի հետ, որից հետո փոխանակված բենզինը տարել է զորամաս եւ լցրել 131 ավտոմեքենայի բաքերի մեջ:

Դասակի հրամանատար Ռուսլան Խուդոյանն էլ իր հերթին հատկացված դիզվառելիքը տնտեսելու համար անօրինական կարգով հրամայել է նույն նպատակով հենակետի կացարանում մասամբ փայտ վառել, տնտեսել է 80 լիտր դիզվառելիք, որը հանձնել է Գ.Ասրյանին՝ վերջինիս կողմից այն իրացնելու եւ գումար տնօրինելու նպատակով: Նույն վաշտի մյուս դասակի հրամանատար Արման Արաբաչյանն էլ տնտեսել է 40 լիտր եւ հանձնել Ասրյանին:

Զորամասի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ Արտաշես Մինասյանն էլ հանձնարարել է 3-րդ գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Տիգրան Մանուկյանին հենակետերին կացարանի տաքացման եւ կերակուր պատրաստելու նպատակով հատկացված դիզվառելիքի մի մասը թողնել զորամասում, ինչի արդյունքում պատճառվել է էական վնաս:

Մեղադրանք է առաջադրվել նաեւ զորամասի հրամանատար Միհրան Մախսուդյանին, քանի որ ունենալով հանցագործություններն ու դրանք կատարող անձանց բացահայտելու ուղղությամբ քրեադատավարական միջոցներ ձեռնարկելու պարտականություն, դրսեւորել է անգործություն:

Դատաքննության ընթացքում պարզ է դարձել, որ այս զինծառայողները չարաշահել են պաշտոնեական լիազորությունները: Թեեւ նրանց մեղադրական եզրակացություններում չկար ոչինչ Ներսես Կարապետյանի մասին, դատաքննության ընթացքում որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզ է դարձել, որ բենզինի պակասորդ եղել է հենց Ներսես Կարապետյանին ամրակցված մեքենայում, իսկ նրա վերադասները պահանջել են վերադարձնել պակասորդը: Այս մասին իմացել է նույնիսկ զորամասի հրամանատար Մախսուդյանը, որը հրապարակավ պահանջել է այլեւս երբեք նման պահանջ չներկայացնել ժամկետային զինծառայողին:

Օրեր անց երբ դիրքեր են բարձրացել, հենակետի ավագ Էդգար Մանուկյանը որոշել է, որ որպես դիտորդ ծառայություն իրականացնի նաեւ շարքային Կարապետյանը: Նրան ամրակցված ինքնաձիգի դետալները պակաս են եղել ու Էդգար Մանուկյանն իրեն ամրակցված ինքնաձիգն է տվել ժամկետային զինծառայողին: 2014թ. մայիսի 10-ին առավոտյան 08:45-ի սահմաններում, շարքային Ներսես Կարապետյանն առաջնագծում որպես դիտորդ ծառայություն իրականացնելու ժամանակ սերժանտ Է.Մանուկյանին ամրակցված ինքնաձիգով պատահական ինքն իրեն գլխի շրջանում պատճառել է հրազենային վիրավորում և մահացել:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է Գարեգին Ասրյանին դատապարտել 2,5 տարվա ազատազրկման,  Էդգար Մանուկյանին՝ 3 ամսով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել 1 տարի ժամկետով փորձաշրջան, Տիգրան Գագիկի Մանուկյանին՝ 3,5 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել 2 տարի ժամկետով փորձաշրջան, Սամվել Գրիգորյանին՝ 2 տարի ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել 1 տարի ժամկետով փորձաշրջան: Ռուսլան Խուդոյանը, Արտաշես Մինասյանը եւ Արման Արաբաչյանը դատապարտվեցին 2 տարվա ազատազրկման, սակայն դատարանը պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել 1 տարի ժամկետով փորձաշրջան: Զորամասի հրամանատարը արդարացվեց:

Նշենք, որ Ներսես Կարապետյանի մահվանից մեկ օր անց ՀՀ Պնախարարն անձամբ էր մեկնել զորամաս եւ հանձնարարել անել հնարավորը ճշմարտությունն արագ բացահայտելու եւ մեղավորներին գտնելու համար

Հունիսի 2-ին նախարարին նամակ էր գրել նաեւ մահացած զինծառայողի մայրը՝ խնդրելով բացահայտել ճշմարտությունը, քանի որ իրենք ինքնասպանության կամ պատահականության վարկածներին չեն հավատում: Ժամեր անց արդեն պաշտպանության նախարարությունը պատասխանել էր բաց նամակին, մասնավորապես նշելով. «Եթե կա մի դեպք, որն ունի իրավական հետաքրքրություն, ապա համոզված պետք է ընդգծել, որ ՀՀ ՊՆ ղեկավարության եւ ՀՀ զինված ուժերի հրամանատարության գերխնդիրն է հայտնաբերել եւ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել ցանկացած օրինախախտի` անկախ զբաղեցրած պաշտոնից, դիրքից եւ զինվորական կոչումից: Թե ՀՀ պաշտպանության նախարարը, թե հայոց բանակի հրամանատարությունը, թե զինված ուժերի իրավապահ մարմինները հաստատակամ են ՀՀ զինված ուժերում արձանագրված հանցագործությունները բացահայտելու, մեղավորներին պատժելու, զինված ուժերում արձանագրվող միջադեպերը նվազագույնի հասցնելու համար»:

Հունիսի 17-ին վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք էր առաջադրել վաշտի հրամանատար Գարեգին Ասրյանին եւ պայմանագրային զինծառայող Էդգար Մանուկյանին: Մահացած զինծառայողի հարազատները, սակայն, շարունակում էին պնդել, որ Ներսեսի մահվան համար չեն նրանց մեղադրանք առաջադրել, այլ Ներսեսից բենզինի գումար ուզելու եւ սխալ փաստաթղթերի համար, թե չէ Ներսեսի սպանության համար ոչ մի դեռ չեն ձերբակալել»:

Ի դեպ, Ներսես Կարապետյանի հարազատները դիմել էին վարույթն իրականացնող մարմնին՝ խնդրելով նախաքննության մասին լրատվամիջոցներին տեղեկատվություն չտրամադրել

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ