ԱՄՆ Թեքսասի նահանգում հեղեղներից զոհվել է 5 մարդ, որոնց թվում՝ 4 երեխա: Այս մասին հայտնել են տեղի ոստիկանությունից:
Միջադեպը տեղի է ունեցել Դալլասից 160 կմ հեռավորության վրա: Հեղեղից տունը ջրի տակ էր անցել, եւ կինն իր 4 թոռների հետ բարձրացել էր տանիքի վրա:
ԱՄՆ օդերեւութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ կենտրոնական շրջաններում անբարենպաստ եղանակային պայմանները կպահպանվեն մինչեւ ապրիլի 30-ի երեկոյան: