News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանում նախագահ Հասան Ռոհանիի քաղաքական համախոհները հաղթել են խորհդարանական ընտրությունների երկրորդ փուլում, վկայում են ձայների հաշվարկները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախագահի կողմնակիցները կարող են ստանալ փետրվարին կայացած ընտրությունների առաջին փուլում չբաշխված 68 տեղից 33-40-ը: Խորհրդարանում կա 290 տեղ:

Երկրի ՆԳՆ տեղեկություններով՝ Ռոհանիի կողմնակիցները ստացել են մնացած 68 մանդատից 38-ը: Պահպանողականներին բաժին է ընկել 18 տեղ: Անկախ թեկնածուները ստացել են 12 տեղ:

Փետրվարին կայացած ընտրություններում պահպանողականները ստացել էին 290 մանդատից 103-ը: Ռոհանիի կողմնակիցները ստացել էին 95 աթոռ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ