News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը  երկու զինծառայող է զոհվել շփման գծում՝ հակառակորդի կողմից Թալիշի  ուղղությամբ հրադադարի խախտման հետևանքով: 19-ամյա Գարիկ Մովսիսյանը եւ 48-ամյա Վազգեն Հարությունյանը: Հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով կիրառել է հրաձգային զինատեսակներ, նաեւ 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր ու տարբեր տիպի նռնականետեր: Պաշտպանության նախարարությունը հայտարարել է , որ հակառակորդի գործողությունները անպատասխան չեն մնալու, իսկ դրանց հետեւանքներն ընկնելու են ադրբեջանական կողմի վրա:

Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նոր ղեկավարին՝ ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանին: Աշխատակազմի հետ հանդիպմանը մասնակցել է նաեւ օֆշորային սկանդալի հետեւանքով հրաժարական տված՝ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը: Վարչապետը նրան շնորհակալություն է հայտնել անցած տարիների ընթացքում ծառայությունում իրականացված բարեփոխումների համար: Մինչեւ այդ Արմեն Հարությունյանը զբաղեցնում էր ՀՀ նախագահի ռեֆերենտի պաշտոնը:

Եվրոպական հեռարձակողների միությունը ներողություն է խնդրել իր հայտարարության համար, որով արգելվում էր «Եվրատեսիլ» երգի մրցույթում դահլիճ բերել Արցախի, Պաղեստինի, Ղրիմի ու Բասկերի, Կոսովոյի դրոշները: Եվրատեսիլի կազմակերպիչները կայքից հեռացրել են արգելված դրոշների ցանկը Իսպանիայի բողոքից հետո: Իսպանիայի իշխանությունները հիշեցրել  են, որ Բասկերի երկրի դրոշը իրենց երկրի ինքնավար համայնքներից մեկի պաշտոնական խորհրդանիշն է և պահանջել էին շտկել այդ սխալը:

Հայտնի են դարձել բուհերի միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների: Առաջին քննությունը կլինի հունիսի 3-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաներից: «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի միասնական քննությունը կլինի հունիսի 7-ին, «Ֆիզիկան»՝ հունիսի 10-ին, «Օտար լեզուն»՝ հունիսի 14-ին, «Մաթեմատիկան»` հունիսի 17-ին, «Հայոց պատմությունը» եւ «Քիմիան»` հունիսի 21-ին, «Ռուսաց լեզուն»` հունիսի 24-ին: Երեւանում այս տարի կգործի տասը միասնական քննական կենտրոն:

Դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլին, եվրոն եւ ֆունտը՝ աճել: Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 476, ռուբլունը՝ 7,3, եվրոյինը՝ 542, ֆունտինը՝ 692 դրամ:

Երեւանում մայիսի 1-ին երկրորդ կեսին եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի+10-ի , իսկ վաղը ցերեկը՝+22-ի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ