News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր նախագահության օրոք այդպես էլ չկարողացավ ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարություն մշակել: Նման կարծիք է հայտնել Սենատի՝ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ջոն Մաքքեյնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ցավոք, պարզ դարձավ, որ այս նախագահը ոչ մի ռազմավարություն չունի, որը կարող է կանգնեցնել աշխարհում տիրող քաոսն եւ արյունոտ բախումները: Մերձավոր Արեւելքում խնդիրներն այդպես էլ չեն կարգավորվել»,- ասել է նա:

ԻՊ-ի դեմ գործողություններին Օբամայի արձագանքը նա համարել է դանդաղ եւ ոչ համաչափ: «Ռազմավարական մակարդակում ամեն բան այնպես է երեւում, որ մենք միշտ մեկ քայլ առաջ ենք եւ գործում ենք շատ ուշ եւ թույլ»,-ասել է նա:

Սենատորը, որը Հանրապետական կուսակցության անունից հանդես է եկել ամերիկացիներին հղված ուղերձում, նշել է, որ Օբամայի նախագահության օրոք ԱՄՆ-ը հանգստանում էր ամերիկյան առաջատարությունից:

Մաքքեյնը Օբամային նաեւ մեղադրել է Ուկրաինային պաշտպանության համար մահաբեր զենք այդպես էլ չմատակարարելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ