News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության մասին հիշեցնող ցուցատախտակ կարելի է տեսնել ամերիկյան Ֆլորիդա նահանգի Բոկա-Ռաթոն փոքրիկ քաղաքում: Ազգությամբ հրեա նկարիչ, քանդակագործ եւ դիզայներ Յակով Գելլերը բաց երկնքի տակ պատկերասրահ է ստեղծել՝ այն կոչելով «Մարդկության այգի»: Այս մասին գրում է Newsblaze.com-ը:

Չնայած «Այլեւս երբեք» արտահայտությանը՝ ցեղասպանություններ են տեղի ունեցել Բոսնիայում, Կամբոջայում, Ռուանդայում: Բաց երկնքի տակ ստեղծված պատկերասրահը հիշեցում է համաշխարհային պատմության սարսափելի էջերի մասին:

Ցուցատախտակներից մեկը նվիրված է Հայոց ցեղասպանությանը: Դրա վրա հետեւյալ գրառումն է. «1915-23 թ.թ. Հայոց ցեղասպանություն. 1.5 մլն զոհ»: Ծառուղիներից մեկի վերջում նաեւ միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության անտեսմանը նվիրված կառույց կա: Փոքրիկ շինության վրա խաչ է, ինչպես նաեւ հայկական ճարտարապետության խորհրդանիշերից մեկով՝ հավերժության նշանով ցուցանակ:

«Մարդկության այգու» կենտրոնում Դավթի աստղի տեսքով քանդակ է՝ անմար կրակով, որը նվիրված է 20-րդ դարի բոլոր ցեղասպանությունների հիշատակին. Հայոց ցեղասպանություն, Հոլոքոստ, ցեղասպանություններ Ռուանդայում, Բոսնիայում, Կամբոջայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ