News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը Մոսկվային կոչ է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դադարեցնի հրադադարի ռեժիմի խախտումները: ԸՍտ ՏԱՍՍ-ի, այս մասին հաղորդել են ԱՄՆ պետքարտուղարությունում գերատեսչության ղեկավար Ջոն Քերրիի, բանակցությունների հարցերով սիրիական ընդդիմադիր Բարձրագույն խորհրդի գլխավոր համակարգող Ռիադ Հիջաբի եւ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի հեռախոսազրույցի արդյունքներով:

«Պետքարտուղարը հստակ հասկացրել է, որ մենք Ռուսաստանին կոչ ենք արել միջոցներ ձեռնարկել Ասադի ռեժիմի կողմից հրադադարի խախտումների, մասնավորապես՝ Հալեպի ուղղությամբ նրա անկանոն ավիահարվածների հարցով»,- նշված է փաստաթղթում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ