News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վենեսուելացի փրկարարներն Էկվադորում տեղի ունեցած երկրաշարժից 13 օր անց փլատակներից դուրս են բերել ողջ մնացած տարեց տղամարդու: Այս մասին նշված է Վենեսուելայի դեսպանատան կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Ըստ Lenta.ru-ի, 72-ամյա Մանուել Վասկեսին փրկարարները գտել են ապրիլի 29-ին, Հարամիհո բնակավայրի փլատակների մաքրման ժամանակ:

Վասկեսին տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները ստիպված են եղել անդամահատել նրա ձախ ոտքի մի քանի մատները: Տղամարդու մոտ նաեւ երիկամների խրոնիկ անբավարարություն եւ հյուսվածքների նեկրոզ են ախտորոշել:

Հիշեցնենք, որ 7.8 մագնիտուդով երկրաշարժն Էկվադորում տեղի է ունեցել ապրիլի 17-ին: Աղետի հետեւանքով 659 մարդ է զոհվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ