News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Դոմինիկյան նախագահ Դանիլո Մեդինան խոստացել է առաջիկա 4 տարիների ընթացքում 400 հազար աշխատատեղ ստեղծել եւ 830 հազար դոմինիկանցիների ազատել աղքատության ճիրաններից: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Prensa Latina գործակալությունը:

Այս խոստումներն Ազատագրության Դոմինիկյան կուսակցությունից նախագահի թեկնածուի նախընտրական ծրագրից են: Ընտրությունները նախանշված են մայիսի 15-ին:

Այդ նպատակին հասնելու համար նախատեսվում է գյուղացիներին տրամադրվող վարկերի գումարը հասցնել 70 մլրդ դոմինիկյա պեսոյի (ավելի քան 1.5 մլրդ դոլար), աջակցել փոքր եւ միջին բիզնեսին, ազատ տնտեսական գոտիներում 200 նոր ձեռնարկություն ստեղծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ