News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ:

«Մեծ է Ձեր ավանդը Հայաստանում ռադիոֆիզիկայի զարգացման ասպարեզում: Բարձր գնահատականի է արժանի Ձեր երկարամյա գիտական ու մանկավարժական գործունեությունը:

Տարիներ շարունակ ղեկավարելով Երեւանի պետական համալսարանը, այնուհետեւ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան՝ Ձեր նշանակալի նպաստն եք բերում մեր երկրում կրթության եւ գիտության կազմակերպման կարեւորագույն գործում:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ ուժ ու եռանդ եւ հաջողություններ Ձեր հայրենանվեր գործունեության մեջ»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

Տպել
Ամենաշատ