News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքական Ղազիանթեպ քաղաքի ոստիկանական բաժանմունքում պայթյուն է որոտացել. մեկ ոստիկան զոհվել է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:

Տեղեկություն կա նաեւ 13 տուժածի մասին: Գործակալության տվյալներով, ականապատ ավտոմեքենա է պայթել: Պայթյունից անմիջապես հետո զինյալների եւ ոստիկանների միջեւ փոխհրաձգություն է սկսվել:

DHA-ը հաղորդում է, որ վիրավորների թվում 9 ոստիկան կա: Թաղամասը շղթայված է, դեպքի վայր շտապօգնության մեքենաներ են մոտենում:

Ահաբեկչական որեւէ խմբավորում առայժմ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ