News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու` Մարմարաշեն գյուղի հատվածում ավտոմեքենաների համար շրջադարձը պատրաստ է, սակայն կամուրջ կառուցելու քայլեր դեռ չեն արվում:  Այս մասին NEWS.am-ին ասաց բողոքող գյուղաիցներից մեկը:

«Խնդիրը չի լուծվել: Շրջադաձը կա, բայց դա էլ վթարի բուն է»- ասաց նա՝ նշելով, որ իրենց համար, այնուամենայնիվ, այդ խնդիրը երկրորդ պլան է մղվել. «Գյուղի տղամարդկանց 60 տոկոսը սահմանին է»:

Հիշեցնենք, որ ավտոմայրուղու վրա շրջադարձի բացակայության պատճառով գյուղացիները զրկվել են իրենց հողակտորներ տանող կարճ ճանապարհից, չեն կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ անել: Նրանք պահանջում են կամուրջ կառուցել ավտոմայրուղու վրա:  Մարտի 2-ին գյուղացիները բողոքի ակցիա էին արել, սպառնացել փակել մայրուղին, ինչից հետո մարզպետի տեղակալը հանդիպել էր նրանց, խոսք տվել, որ ժամանակավորապես շրջադարձ կբացեն մայրուղու վրա, ինչից հետո կարճ ժամկետներում կկառուցեն խոստացված կամուրջը:

Տպել
Ամենաշատ