News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մարտական գործողությունների գոտում գտնվող ﬕ շարք կամավորական ջոկատների հրամանատարներ երիտասարդներին են դիﬔլ են դիրքեր գալու կոչով։

Հայտարարության ﬔջ նշված է. «Մեզ հերթափոխի գալու սպասող տղե´րք, որ ﬕասին անցանք Արցախյան ազատամարտի արահետներով,

ﬔր սերնդի ինքնաբուխ պոռթկումով կազմավորած կամավորական ջոկատների տարեց մարտիկներն փոխարինելու եկող երիտասարդներ,

Հիմա ահեղ ու դավադիր լռություն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երիզող դիրքերում: Մե´ր դիմացից դեռ քառորդ դար առաջ փախչող, իսկ այսօր ﬔր զինվոր որդիների ու կամավորագիր եղբայրների դեմ անզոր թշնամու դարանակալ գործողություններով բնորոշվող վտանգաշատ անորոշություն է տիրում Արցախի ու Հայաստանի սահմաններում: Այն համընկավ տխրահամբավ «Օղակ» գործողության` Գետաշենի, Մարտունաշենի, Հադրութի ծայրակետային գյուղերի, Գորիսի ու Նոյեմբերյանի շեների վրա հակառակորդի հարձակուﬓերի 25-րդ տարելիցին: Բայց հիշենք, որ այդ դժվարին ժամանակներից ընդաﬔնը ﬔկ տարի անց` 1992-ի մայիսին Շուշի բերդաքաղաքի դարձակետային գրոհն էինք նախապատրաստում:

Մենք «սﬔնափոխի» ժամանակը լրանալուն պես ետ դարձողներ չենք, Արցախի դիրքերում ենք տոնելու Շուշիի ու Բեռլինի ազատագրման տարեդարձերը, բայց ապրիլյան հարձակուﬓերը ետ մղելուց հետո, հասկանում եք, թե որքան կարեւոր եւ անհրաժեշտ է, որպեսզի թարմ ուժեր լինեն ﬔր կողքին:

Եկե´ք, այսօր էլ միասին կանգնենք դիրքերում, ու խաղաղությունը վերահաստատելով` դառնանք տուն` սպասելով մե´ր զինվորների հաղթական վերադարձին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ 
Առանձնացված քրգործեր կան նախապատերազմական իրադրության․․․
Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 26 տարեկան
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը...
«Քաղաքացիական պայմանագիր». ընդդիմությունը պետք է ծանոթանա ապրիլյան էսկալացիայի հետաքննության զեկույցին
Աբրահամյանն ավելի վաղ ասել էր, որ ներկայիս իշխանության օրոք անհնար է ապահովել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի օբյեկտիվ հետաքննություն․․․
Սեյրան Օհանյան. Գործող իշխանությունը ապրիլյան էսկալացիայի մասին զեկույցին ծանոթանալու թույլտվություն չի տալիս
«Ինձ համար գաղտնիք չկա...
Ամենաշատ