News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կանադայի կառավարությունը կշարունակի «Terror» նավի մնացորդների որոնողական աշխատանքները: Այն բրիտանացի ճանապարհորդ սըր Ջոն Ֆրանկլինի (1786-1847) արշավախմբի երկու նավերից մեկն է, որը շուրջ 170 տարի առաջ անհետացել է կանադական Արկտիկայում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով CBC հեռուստաալիքը:

Հնագետ Ռայան Հարիսի խոսքով, կորած նավի որոնումներից բացի, գիտնականների խումբը կզբաղվի արշավախմբի անհետացած անդամների մնացորդների որոնմամբ, ինչպես նաեւ «Էրաբուս» նավի հայտնաբերված մնացորդների ուսումնասիրությամբ:

«Մինչեւ հիմա մենք մարդկանց որեւէ հետք չենք հայտնաբերել, բայց դա անելու հնարավորություն ունենք»,- նշել է Հարիսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ