News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ստամբուլի ոստիկանությունը վրաերթի է ենթարկել քաղաքի կենտրոնում անցկացվող ցույցի մասնակիցներից մեկին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Hurriyet Daily News-ը:

Լրատվամիջոցների տվյալներով, 57-ամյա Նաիլ Մավուշին վրաերթի է ենթարկել ջրցան մեքենան: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Hurriyet Daily News-ը նշում է, որ ոստիկանությունը մայիսմեկյան ցույցի դուրս եկածներին թույլ չի տալիս հասնել Թաքսիմ հրապարակ, որն ավելի վաղ բողոքի ակցիայի եւ ոստիկանների հետ ցուցարարների բախման էպիկենտրոն էր դարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ