News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Femen շարժման մի քանի կիսամերկ ակտիվիստներ ակցիա են անցկացրել Մայիսի 1-ի առիթով «Ազգային ճակատ» կուսակցության նախաձեռնած տոնական միջոցառումից առաջ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքը:

Աղբյուրի համաձայն, մինչեւ գոտկատեղը մերկ եւ ոսկեգույն կարճ կիսաշրջազգեստով աղջիկները «Կեցցե՛«Ազգային ճակատի» վերջը» գոչյունով շամպայն են բացել այն շենքի առջեւ, որտեղ տեղի է ունենալու տոնական միջոցառումը: Իրավապահներն ընդհատել են ակցիան:

«Ազգային ճակատը» ֆրանսիական կուսակցություն է, որը հանդես է գալիս պահպանողական արժեքների, միգրացիայի սահմանափակման օգտին եւ դեմ է եվրաինտեգրմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ