News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Անանուն ինտերնացիոնալ» խումբը հայտարարել է, որ իր տրամադրության տակ են հայտնվել ռուսաստանցի հաղորդավար Դմիտրի Կիսելյովի էլեկտրոնային փոստի նամակագրությունը, ինչպես նաեւ WhatsApp-ի հաղորդագրություները: Այս մասին գրում է The Insider-ը:

Խումբը նամակագրությունն աճուրդի է հանել 33 բիտքոին, այսինքն՝ շուրջ 15 հազար դոլար մեկնարկային արժեքով: Նամակագրության որոշ դրվագներ «Անանուն ինտերնացիոնալն» արդեն հրապարակել է:

Նամակագրությունը թույլ է տալիս գնահատել հաղորդավարի եկամուտների ծավալը, պատժամիջոցների վերացման համար նրա պայքարը, ինչպես նաեւ այն, թե նյութեր պատրաստելիս ում հետ է խորհրդակցում:

Օրինակ՝ 2014 թվականին Կիսելյովը Մոսկվայի Ցվետնոյ բուլվարում 204 քառակուսի մետր մակերեսով բնակարան է ձեռք բերել, որը, գործարքի համաձայն, 4.6 մլն դոլար է գնահատվում:

Կիսելյովը նաեւ Կոկտեբելում առանձնատուն եւ գինեգործական տնտեսություն ունի: Առանձնատունը նման է թաունհաուսի՝ 5 սանհանգույցով, վերելակով եւ լողավազանով:

Նամակագրությունից հետեւում է, որ Ղրիմում արձակուրդի համար Կիսելյովն ԱՄՆ-ից 48.893 դոլար արժողությամբ մոտորանավակ է գնել:

Կիսելյովը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարության ծրագրին:

Նամակագրության համաձայն, հաղորդավարի հաղորդումների ժամանակ խորհրդատուի դերում հանդես է գալիս Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սոցիալական փիլիսոփայության բաժնի ղեկավար Վալենտինա Ֆեդոտովան:

«Անանուն ինտերնացիոնալ»-ի փոխանցմամբ, Կիսելյոն օգտվել է ոչ միայն իր անձնական, այլեւ կնոջ՝ Մարիայի էլեկտրոնային փոստից, որը ներկայանում է որպես կլինիկական հոգեբան եւ հոգեբանության դոկտոր: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ