YouTube-ը փորձարկում է կայքի նորացված դիզայնը: Այս մասին հաղորդում է Android Police կայքը:
Ըստ Gazeta.ru-ի, փոփոխված դիզայնը փորձարկվում է օգտատերերի փոքր խմբի մասնակցությամբ:
Նշվում է, որ որոնողական բաժնի տող ու կոճակը նույն տեսքը կունենան, ինչ Google-ի մյուս հավելվածները, իսկ տեսանյութի ներբեռնման կոճակը կփոխարինվի սլաքով նշանով: Բացի այդ, Material Design-ի ոգով, կանհետանան տարբեր դաշտերի սահմանագծերը եւ ավելի շատ դատարկ ճերմակ տարածություն կլինի:
Կոնկրետ ալիքի էջի ընդհանուր տեսքը նույնպես կփոխվի: Այսպես. գլխավոր լուսանկարը կլոր կդառնա, իսկ յուրաքանչյուր ալիք ընդհանուր ֆոն կունենա՝ կախված էջի գուներանգից: