News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը պաշտոնից հեռանալուց առաջ կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնը բավականաչափ հետախուզական տեխնիկական միջոցներ չի օգտագործում Ռուսաստանի զինված ուժերի մասին տվյալներ հավաքելու համար: Այս մասին հայտարարել է The Wall Street Journal-ին տված հարցազրույցում:

Ըստ Gazeta.ru-ի, նա կարծում է, որ Միացյալ Նահանգները պետք է իր տեխնիկական հնարավորությունները կենտրոնացնի «Մոսկվայի աճող ռազմական հզորության» ուղղությամբ:

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը չբռնեց մեր պարզած գործընկերության ձեռքը, այլ ռազմական ուղին ընտրեց»,- նշել է գեներալը:

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում Բրիդլավի ժամկետը լրանում է 2016 թվականի մայիսին: Այդ պաշտոնում անցկացրած 3 տարիների ընթացքում գեներալը պարբերաբար հանդես է եկել Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության ուժեղման օգտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ