News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին հարակից բնակավայրերում ռազմական միավորների տեղակայումը միջազգային իրավունքի նորմերի բացահայտ խախտում է (Ժնեւի կոնվենցիա, 1949թ. օգոստոսի 12, թիվ 1 լրացուցիչ արձանագրություն, էջ 58): Այս մասին գրում է իտալական Sponda Sud-ը:

Սրա փաստացի ապացույցն արբանյակային լուսանկարներն են, որոնք միանշանակ ապացուցում են, թե Բաքուն որքան է ուժեղացրել ռազմական ներկայությունը հակամարտության շրջանում:

Լուսանկարներում հստակ երեւում է խիտ բնակեցված գոտում Ադրբեջանի ռազմական միավորների ներկայությունը, որոնց մերձակայքում Լեռնային Ղարաբաղի զորքեր կամ զինված ստորաբաժանումներ չկան: Այս լուսանկարը հերքում է Բաքվի հայտարարությունները, որը շաբաթներով պնդում է, որ արշավը ռազմական չէ, այլ հայկական ագրեսիայից օրինական պաշտպանություն: Դիրքորոշում, որին այլեւս ոչ ոք, կարծես, չի հավատում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ