News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Բելգիայի կառավարությունը որոշել է երկրի բնակչությանը յոդի բարձր պարունակությամբ հաբեր բաժանել, որոնք հարկավոր են ճառագայթումից պաշտպանվելու համար: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով BBC-ին:

Առողջապահության նախարար Մեգգի դե Բլոկը հայտնել է, որ նախկինում հաբերի պրոֆիլակտիկ բաժանման գոտին ներառում էր ԱԷԿ-երից 20 կմ շառավղով գտնվող շրջանները: Հիմա այս տարածությունը հասցրել են 100 կմ-ի:

Հաշվի առնելով երկրում ԱԷԿ-երի տեղակայումը, պոտենցիալ վտանգի գոտում են հայտնվել Բելգիայի բոլոր 11 մլն բնակիչները:

Ենթադրվում է, որ միջոցն ուժի մեջ կմտնի 2017 թվականի սկզբին:

Ընդհանուր առմամբ, Բելգիայում երկու ատոմակայան կա՝ 7 ռեակտորով. հյուսիսային Դուլ քաղաքում (Անտվերպենի հարեւանությամբ) եւ հարավային Տիանժում (Լիեժի մերձակայքում): Եվս մեկ ռեակտոր կա Մոլ քաղաքի ատոմային հետազոտությունների կենտրոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ