News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օդեսայի քաղաքապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ իր թիմի աշխատանքի շնորհիվ, որը կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական շարժում ստեղծեց, Արսենի Յացենյուկին ազատեցին Ուկրաինայի վարչապետի պաշտոնից:

«Եթե ես Ուկրաինայի մասշտաբով ոչինչ չանեի, Յացենյուկը մինչեւ հիմա վարչապետ կլիներ: Կասկածո՞ւմ եք: Յացենյուկին խորհրդարանի ներսի եւ նախագահի վարչակազմի համախոհները չհեռացրեցին: Յացենյուկին հեռացրեցին «Շարժում հանուն մաքրման» կազմակերպության ակտիվիստները, որոնց հետ մենք շրջեցինք ամբողջ Ուկրաինայով»,- «112 Ուկրաինա» հեռուստաալիքին ասել է Սահակաշվիլին:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նաեւ նշել է, որ իր աշխատանքից «միայն կիսով չափ» է գոհ, քանի որ Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը դեռեւս իր պաշտոնում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ