News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում այրվել է ուղղափառ տաճարը, հայտնում է CNBC News –ը:

Մանհեթենում գտնվող Սերբական ուղղափառ տաճարում հրդեհը բռնկվել է մայիսի 1-ի երեկոյան, երբ ուղղափառները տոնում էին Զատիկը: Շենքի կտուրի մի մասը փլվել է: Տուժածներ չկան:

Եկեղեցին կառուցվել է 1850-ականների սկզբին ու 1968-ին ներաառվել Նյու Յորքի տեսարժան վայրերի ցանկում:

Նույն օրը Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում այրվել է նաեւ մակեդոնական ուղղափառ եկեղեցին, հայտնում է ABC News-ը:

Հրդեհը բռնկվել էր ուշ երեկոյան Ռոքդեյլում, Սիդնեյի արվարձանում: Հարշեջ ծառայության շուրջ 60 աշխատակիցներ մի քանի ժամ պայքարել են դրա դեմ, երեքը վնասվածքներ են ստացել հրդեհի ժամանակ շենքից այսուայնկողմ թռնող աղյուսներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ