News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում մայիսմեկյան ցույցերը քաղաքական բնույթ են ստացել. հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Լոս Անջելեսի փողոցներ՝ պահանջելով հարգել ներգաղթյալների եւ աշխատավորների իրավունքները: Նրանք իրենց բողոքն են հայտնել նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի հռետորության դեմ:

Գլխավոր «մայիսմեկյան» գործողությունները տեղի են ունեցել Քալիֆորնիայում, որտեղ արդեն շաբաթավերջին Թրամփի նախընտրական քարոզարշավի ընթացքում բողոքի ցույցեր ու երթեր են տեղի ունեցել:

«Ռեյթերսի» փոխանցմամբ, Լոս Անջելեսի կենտրոնում կիրակի տեղի ունեցած երթին մասնակցել է մի քանի հարյուր մարդ, մեծ մասամբ լատինամերիկացիներ եւ մեքսիկացիներ: Նրանց ձեռքին եղել են կարգախոսներ՝ «Տապալել Թրամփին» գրությամբ: Ցուցարարները հանդես են եկել ներգաղթային բարեփոխումներ իրականացնելու եւ արտաքսումից հրաժարվելու օգտին:

Խաղաղ ցուցարարների գլխավոր զենքը եղել է  Թրամփի տեսքով փչովի տիկնիկը՝ սպիտակ գլխանոցը ձեռքում սեղմած (ուլտրաաջ «Կու կլուքս կլան» կազմակերպության հագուստի դետալ):

Քաղաքի ոստիկանության տեղեկատվությամբ, ցույցը կրել է խաղաղ բնույթ եւ ձերբակալություններ չեն եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ապրիլի 22-ին, ժամը 21:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Ապօրինի արդյունահանում՝ վարձակալածից դուրս տարածքներում. Ամասիայի և Անիի ոստիկանների բացահայտումները
Առանց համապատասխան թույլտվության և պայմանագրի համայնքի սեփականութուն հանդիսացող գյուղնշանակության տարածքում ապօրինի...
Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները…
«Սիրահարների այգում» օդաճնշիչ ատրճանակով հարվածել է օտարերկրացու գլխին, հափշտակել պայուսակը․ երիտասարդը հայտնաբերվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում…
Ամենաշատ