News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզում մայիսի մեկին երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացածներից 3-ը մի ընտանիքի անդամներ էին՝ ամուսիններն ու նրանց 10-ամսական դուստրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Նորակերտի գյուղապետ Գերասիմ Սարգսյանը, որի համագյուղացին է մահացած կինը:

«Էջմիածնից Նորակերտ էին գալիս, որ էս դեպքը տեղի է ունեցել: Ամուսիններն ու փոքր դուստրը մահացել են, իսկ մյուս դստերը տեղափոխել են հիվանդանոց»,- ասաց գյուղապետը:

Նշենք, որ մյուս մեքենայի վարորդն ու 2 ուղեւորները, որոնք նույնպես մահացել են, Վարդենիս քաղաքից էին:

Ըստ Shamshyan.com-ի՝ ողբերգական վթարի հետեւանքով մահացածներն են Mercedes-ի վարորդ Ա. Նալբանդյանը, ուղևորներ 30-ամյա Հայկ Մարտիրոսյանը, 32-ամյա Մհեր Խաչատրյանը, Kia-ի վարորդ Ս. Գրիգորյանը, նրա կինը՝ 29-ամյա Մարգարիտա Ավետիսյանը, դուստրը՝ Նարինե Գրիգորյանը:

Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ մայիսի 1-ին ժամը 22.42-ի սահմաններում Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհին` Ծովակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար:

Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 27-րդ կմ-ին բախվել են «Mercedes C220» մակնիշի 15 LO 370 և «Kia Sonata» մակնիշի 198 LO 61 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով 6 մարդ մահացել է, մեկ մանկահասակ երեխա էլ տեղափոխվել հիվանդանոց:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Ամենաշատ