News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ճապոնական իենը դոլարի նկատմամբ կայունացրել է իր դիրքերը եւ 2014թ. հոկտեմբերից հետո հասել առավելագույն ցուցանիշին, ընդ որում, Տոկիոյի բորսաները կորցրել են միանգամից 3.5 տոկոս։

Դոլարը մայիսի 2-ին էժանացել է եւ կազմել 106.14 իեն։ Reuters-ի տեղեկություններով՝ իենն աճ է գրանցել այն բանից հետո, երբ ԱՄՆ Ֆիննախը Ճապոնիային ներառել էր այն երկրների ցուցակում, որոնք ԱՄՆ-ի հետ առեւտրի բալանսի դրական սալդո ունեն։

Տոկիոյի Nikkei 225 բորսան մայիսի 2-ին կորցրել է 3.89 տոկոս կամ 648.65 կետ։ Topix Index-ը կորցրել է 3.52 տոկոս կամ 47.23 կետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ