News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անձնական էլեկտրոնային հասցեից ծառայողական նամակագրություն վարելու շուրջ ծագած սկանդալը խանգարում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին արդյունավետ նախընտրական արշավ տանել, գրում է Financial Times-ը։

Մի քանի ամիս շարունակ ՀԴԲ-ն փորձում է պարզել, թե օգտագործել է արդյոք Քլինթոնն իր անձնական փոստը գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար։ Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Դուգլաս Կոքսը կարծում է, որ քրեական մեղադրանք ներկայացնելու համար անհրաժեշտ է ապացուցել, որ Քլինթոնը տեղյակ է եղել փաստաթղթերի գաղտնիության մասին դրանք ուղարկելու պահին։

Պարբերականի՝ Քլինթոնին մոտ կանգնած փակ աղբյուրները նշել են, որ եթե նրա օգնականներից որեւէ մեկին մեղադրեն, նա անմիջապես հրաժարական կտա նախընտրական արշավի վնասը նվազագույնի հասցնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ