News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում գրասենյակային աշխատողներին եւ պետական ծառայողներին այսօրվանից՝ մայիսի 2-ից, թույլ են տվել աշխատանքի գնալ առանց փողկապների ու պիջակների՝ կապված cool biz էկոլոգիական արշավի մեկնարկի հետ:

Cool biz (cool business-ի կարճ տարբերակը) թեթևացված հագուստի ներդրման համազգային արշավը Ճապոնիայում անցկացվում է 2005 թվականից, որի նպատակն է պայքարել ջերմոցային էֆեկտի դեմ՝ օդորակիչների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու հաշվին, որոնք սովորաբար աշխատեցնում են 28 աստիճանի ռեժիմով: Այդ նպատակով աշխատակիցներին թույլ է տրվում աշխատանքի գալ ավելի թեթև հագուստով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Սկզբում այդ արշավն անցկացվում էր հունիսի 1-ից հոկտեմբերի 31-ը, սակայն 2011 թվականից, երբ Ճապոնիան սկսեց տնտեսել էլեկտրաէներգիայի ծախսերը («Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարից հետո), արշավն անցկացվում է մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը, այս տարի, սակայն, որոշվել է այն ավարտել սեպտեմբերի վերջին։

Այս տարվանից որոշվել է արշավն ավարտել սեպտեմբերի վերջին, քանի որ հոկտեմբերին շատ քիչ են շոգ օրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ