News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

50 տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ-ից Կուբա զբոսանավ կմեկնի, հայտնում է Channel News Asia-ն։ Carnival ընկերության ընկերության Adonia զբոսանավը, որը խարիսխ է գցել Մայամիում, ծով դուրս կգա մայիսի 2-ին՝ ժամը 15։30-ին (Երեւանի ժամանակով ժամը 23։30) եւ տախտակամածի վրա կունենա 700 ուղեւոր։

Սա երկու երկրների միջեւ մշակութային փոխանակման նպատակով կազմակերպած՝ Carnival ընկերության նախաձեռնած առաջին ճանապարհորդությունը կլինի։ Ենթադրվում է, որ ուղեւորություններ կկազմակերպվեն ամսական երկու անգամ։ Տոմսի արժեքը 1800-7000 դոլար է։

Ուղեւորության ընթացքում Հավանա, Սանտյագո դե Կուբա եւ Սիենֆուեգոսե նավահանգիստներում մշակութային միջոցառումներ են պլանավորվում։

Անցյալ շաբաթ Կուբայի կառավարությունը հանել էր ԱՄՆ-ի հետ ծովային հաղորդակցման սահմանափակումները։ ԱՄՆ-ում դեպի Կուբա կանոնավոր զբոսաշրջությունը դեռ արգելքի տակ է, բացառությամբ մշակութային ճանապարհորդությունների։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ