News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պուերտո Ռիկոյում տնտեսական ճգնաժամը մեղմելու հնարավորության մասին ապարդյուն բանակցությունների ավարտից հետո երկրի իշխանությունները հայտնել են, որ դադարեցնում են պետական պարտքի մի մասի՝ 422 մլն դոլարի վճարումը, հայտնում է BBC–ն:

Նահանգապետ Ալեխանդրո Գարսիա Պադիլյան իր հեռուստատեսային ուղերձում պատմել է, որ հրաման է արձակել պարտքի վճարումները դադարեցնելու մասին:

«Անկեղծ լինեմ՝ սա ցավոտ ոոշում էր: Մենք կնախընտրեինք ունենալ իրավական հիմք մեր պարտքերը կարգավորված ձեւով վերակազմակերպելու համար»,- ասել է նա:

Պադիլյան նաեւ հայտնել է, որ պարտային պարտավորությունները չկատարելը կարող է վարկատուների կողմից դատական հայցերի պատճառ դառնալ: Ընդ որում նշում են, որ 1.9 մլրդ պարտքը երկիրը պետք է վճարեր հուլիսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ